Մահմուդ Ահմադինեժադը նվերներ կբաժանի լրագրողներին
Իրանում շաբաթ օրվանից կսկսվի լրագրողներին նվերների հանձնման արշավը: Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը` վկայակոչելով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմին, նվերների հանձնման գործընթացը կատարվում է նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կարգադրությամբ:
Յուրաքանչյուր լրագրող` ներկայացնելով անձնագիր, դրա պատճենը և լրագրողական քարտը, կարող է ստանալ իր բաժին նվերը:
Թե ինչու է նախագահը «նվիրատվության» արշավ ձեռնարկում, չի հաղորդվում, հավանաբար Նովրուզի` իրանական Ամանորի կապակցությամբ:









