Իրանում «Չերշենբե Սուրիի» տոնակատարության ժամանակ վախից 11-ամյա երեխա է մահացել
Իրանում «Չերշենբե Սուրիի» տոնակատարության ժամանակ մահացել է 2, վիրավորվել 400 մարդ, հաղորդում է SalamNews-ը` վկայակոչելով իրանական MehrNews-ին:
Ըստ իրանական ոստիկանության` մահացածներից մեկը 11-ամյա աղջնակ է, որը տառապում էր սիրտ- անոթային հիվանդությամբ: Երեխան ուժեղ վախեցել է հրավառության աղմուկից և կաթվածահար եղել:
Ոստիկանությունը նաև հայտնել է, որ այս տարի գրանցվել է վիրավորների ամենացածր թիվը:









