Վարդենիսում բերման են ենթարկվել 2 երկու պարկ ոսկու հանքանյութ գողացած 2 երիտասարդ

11:45 • 15.03.12

Մարտի 14-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոտքի ոսկու հանքի մի հանքախորշից, հանքանյութի գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 18 և 20 տարեկան երկու երիտասարդի, որոնց մոտ հայտնաբերվել է 2 պարկ ոսկու հանքանյութ` 40 կգ ընդհանուր կշռով:

Ըստ ոստիկանության հաղորդագրության կատարվում է քննություն: