Google-ը նորարարություն է մտցնում որոնողական համակարգում
Google ընկերությունը մտադիր է հիմնովին փոխել իր որոնման «ստուգված և վստահելի» համակարգը` ժամանակակից տեխնոլոգիաների թերությունները վերացնելու և շուկայում իր գերիշխող դիրքը պահպանելու համար, գրում է vz.ru-ն:
Այսպես, առաջիկա մի քանի ամիսներին Google-ի որոնման համակարգում էկրանի վերևում կհայտնվի հետաքրքիր փաստեր և ուղիղ պատասխաններ` փնտրվող թեմաների վերաբերյալ:
Որոնողական համակարգի փոփոխությունները կարող են ազդել միլիոնավոր կայքերի վրա, որոնք կախված են որոնողական ներկա համակարգից:
Միաժամանակ, նորարարությունն ընկերությանը` գովազդային հայտարարությունների մատուցման նոր հնարավորություններ կտա:
Ընկերության նպատակն է որոնումներն ավելի արդյունավետ և տեղին դարձնել, ինչի համար էլ մշակվել է այսպես կոչված «իմաստաբանական որոնումը»:
Այսինքն, եթե օրինակ «Տահո լիճ», ապա բացի վիքիփեդիայի տեղեկություններից, զբոսաշրջության գործակալության տվյալներից, Google-ը տվյալների բազայում տեղեկություններ կպարունակի լճի գտնվելու վայրի, խորության, երկարության, ջրում աղի մակարդակի և այլ անհրաժեշտ տվյալների մասին:









