ԱՄՆ-ն Ռուսաստանում ժողովրդավարության զարգացման համար ծախսել է 200 մլն դոլար. Պետդեպ
Բարաք Օբամայի` Սպիտակ տան ղեկավար դառնալուց հետո, Միացյալ Նահանգները Ռուսաստանում ժողովրդավարության զարգացման համար հատկացրել է 200 մլն դոլար, հայտնել է Պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
Պետքարտուղարի տեղակալի խոսքով` Վաշինգտոնը կշարունակի ռուսական ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորումը, ինչի համար վարչակարգը, Կոնգրեսի հետ մեկտեղ, 50 մլն դոլար ծավալով հիմնադրամ է ստեղծում:
Խոսելով Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի` մայիսին կայանալիք երդման արարողությունից հետո այս երկրի հետ հարաբերությունների հեռանկարների մասին, Գորդոնն ընդգծել է, որ Վաշինգտոնը լավատեսորեն է տրամադրված երկու երկրների հարաբերությունների խորացմանը, հատկապես` տնտեսության ու առևտրի ոլորտում:
«Իսկ եթե խոսենք այն հարցերից, որոնք կարող են հետագայում տարաձայնությունների պատճառ դառնալ, ապա դրանք հայտնի թեմաներ են` Վրաստան ու մարդու իրավունքների վիճակ»,- ասել է Գորդոնը:









