Հունաստանի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել
Հունաստանի ֆինանսների նախարար Եվանգելոս Վենիզելոսը որոշել է լքել պաշտոնը: Այդ մասին նախարարն անձամբ է հայտարարել է «Ալֆա» հեռուստաընկերության եթերում, գրում է Reuters-ը:
Վենիզելոսը մտադիր է քաղաքականությամբ զբաղվել: Նա համարվում է Համահունական սոցիալական շարժման նախագահի միակ թեկնածուն: Կուսակցության ղեկավարի ընտրությունները կանցկացվեն մարտի 18-ին:
Վենիզելոսը հայտարարել է, որ արդեն շրջանառվում է նոր նախարարի անունը, սակայն չի բարձրաձայնել:
Նախարարության ղեկավարը կուսակցության առաջնորդի միակ թեկնածուն դարձավ այն ժամանակ, երբ նրա երկու մրցակիցները չստացան կուսակցականների աջակցությունը:
Վենիզելոսի` կուսակցության նախագահ առաջադրվելը մարտավարական քայլ է որակվել, որի օգնությամբ սոցիալիստները կկարողանան հաղթել խորհրդարանական ընտրություններում:









