Մեկնարկել է Հովհաննես Թամամյանի գործով հերթական դատական նիստը

17:03 • 15.03.12

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայքերի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Արշակ Վարդանյանի, քիչ մեկնարկել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի գործով հերթական դատական նիստը:

ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, սույն գործով պետական մեղադրող Հարություն Հարությունյանը դատական նիստի ժամանակ ասաց, որ Հովհաննես Թամամյանը կատարել է հանցագործություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ 1-ին մասով:

«Հովհաննես Թամամյանը ցանկանալով հաճոյանալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Սարգսյանին, ընդառաջ է գնացել վերջինիս խնդրանքին, և Խաչիկ Մկրտչյանի սպանության գործով մեղավոր Վռամ Գալստյանին փախուստի հնարավորություն է տվել, և կոծկել է գործը, կատարելով մի շարք հանցագոծություններ»- ասաց Հարություն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական պարտականությունները չկատարելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Հովհաննես Թամամյանի հետ նույն գործով որպես մեղադրյալներ են անցնում, ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ բաժնի պատասխանատու Արմեն Պողոսյանը և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանը:

Վերջիններիս նույնպես մեղադրվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ։