Ֆրանսիայի հարավում անհայտ անձինք զինվորականների են սպանել
Հինգշաբթի օրը, Ֆրանսիայի հարավում, անհայտ անձանց կրակոցներից ծովային հետևակի 2 զինվորական է սպանվել և մեկը ծանր վիրավորվել, հաղորդում է ֆրանսիական TF1 հեռուստաալիքը: Այլ տեղեկություններով, վնասվածք ստացած զինվորականն արդեն մահացել է:
Միջադեպը տեղի է ունեցել Մոնտոբան քաղաքում` դեսանտային ռազմաբազայի մոտակայքում: Ըստ ֆրանսիական հեռուստաընկերության տեղեկությունների` զինծառայողների խումբը բանկոմատի մոտ հերթ է կանգնած եղել, երբ նրանց ուղղությամբ կրակ են բացել:
Կրակողները հանցագործության վայրից մոտոցիկլետով կարողացել են թաքնվել, իրավապահները որոնողական աշխատանքներ են իրականացնում:









