Կարեն Ճշմարիտյանը «բարձրությունից» չի ոգևորվում և դեմ չէ կրկին պատգամավոր դառնալուն

16:45 • 15.03.12

Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Կարեն Ճշմարիտյանի՝ ՀՀԿ–ի համամասնական ցուցակում ընդրգկվելու հարցը դեռ պարզ չէ, սակայն կրկին անգամ մանդատ ստանալուն նա դեմ չէ:
Առևտրի և արդյունաբերության նախկին նախարարը դեմ չէ նաև նախարարական աթոռին վերադառնալուն, սակայն դա, ըստ նրա, չպետք է լինի ինքնանպատակ։

«Ամեն ինչ իր ժամանակն ունի: Ընդհանրապես պաշտոնին լինելն ու պատոնից դուրս գալը չպետք է լինի ինքանպատակ: Բան ունես անելու, ասելու, ձգտի՛ր այդ տեղին, եթե չունես, պետք է արժանապատիվ ձևով հեռանաս և չփոշմանես»,– ասաց նա:

Այդուհանդերձ, նման առաջարկի դեպքում Ճշմարիտյանը կմտածեր. «Եթե հարմար գտնվի ինչ-որ մի բան, ես պատրաստ եմ, իմանալով հանդերձ, որ այդ առաջարկը կարող եմ կատարել: Միշտ պետք է գնահատես: Մի քիչ մեր ժողովրդի մոտ կա, ինչ պաշտոն տաս, ասի «ես կարամ»»,– ասաց նա:

«Հիմա մեր ժողովրդի կեսին հարցնես կասի վարչապետ ա, բայց իրականում այդպես չի: Իմացիր անելիք ունես, թե ոչ, հետո նոր որոշիր: Ես օրինակ տեսնում եմ, որ ԱԺ-ում անելիք ունեմ: Կլինեմ՝ կլինեմ, չէ՝ էլի իմ համար հոգ չէ»,- նշեց նա և հստակեցերց, թե «բարձրությունից» ինքը չի ոգևրովում:

Կարեն Ճշմարիտյանը կարծում է, որ ԱԺ առաջիկա ընտրություններում ՀՀԿ–ի հնարավորությունները մեծ են.«: Ես կարծում եմ խորհրդարանում ՀՀԿ-ն կունենա ոչ պակաս ներկայություն, քան այսօր ունենք»,- ասաց նա, որպես համոզմունք ներկայացնելով իր քաղաքական ուժի կատարած աշխատանքը:

«Պատմությունը ցույց տվեց, որ Հանրապետականը միակ ուժն է, որ կարող է լուծել խնդիրները, ինչքան էլ ուզենք, կամ չուզենք, դրա հետ պետք է համաձայնվեք: Այն բեռը, որ վերցրերց ՀՀԿ-ն և տեղ հասցրեց, ցույց է տալիս, որ կարող է իրականացնել նաև այս ծրագրերը»,- ավելացրեց նա:

Հարցին, թե արդյոք Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշքինը կանցնի ԱԺ, թե ոչ, ՀՀԿ պատգամավորը դժվարացավ պատասխանել։

ՀՀԿ պատգամավորը պարզաբանեց, թե ինչու 4-5 տարի է ասուլիսների չի ներկայանում. «Քանի որ չեն հրավիրել»: Ճշմարիտյանը նաև հավաստիացրեց, թե լրագորղներին ներկայանալը բոլորովին էլ պայմանավորված չէ առաջիկա ԱԺ ընտրություններով: