Քարզայը կոչ է արել միջազգային ուժերին լքել Աֆղանստանն արդեն 2013թ.-ին

17:51 • 15.03.12

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն այսօր կոչ է արել միջազգային ուժերին լքել երկիրը 2013 թվականին, այլ ոչ 2014-ին, ինչպես ծրագրված էր:

Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ի ռուսական ծառայությունը, Քարզայն Աֆղանստանում գտնվող ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Լեոն Պանետայի հետ հանդիպմանն ասել է, որ «իրենք ներկայում պատրաստ են իրենց վրա վերցնել անվտանգության ապահովման ողջ պատասխանատվությունը»:

Նախագահը նաև պահանջել է Կանդահար մարզում կատարվածից հետո գյուղեր տեղափոխված ամերիկացի զինծառայողներին վերադառնալ ամերիկյան ռազմաբազաներ: Հիշեցնենք, որ օրեր առաջ ամերիկացի մի զինծառայող սպանել էր 16 խաղաղ բնակչի: