Բիգ Բեն այցելությունները վճարովի կդառնան
Բրիտանիայի խորհրդարանում քննարկվում է դեպի Բիգ Բեն այցելությունը վճարովի դարձնելու հնարավորությունը:
Ենթադրվում է, որ հուլիսից սկսած հայտնի լոնդոնյան աշտարակ մուտք գործելու համար յուրաքանչյուր ոք պետք է վճարի 15 ֆունտ (մոտ 23 դոլար): Այսօր աշտարակի 334 աստիճանները բարձրանալն անվճար է, գրում է BBC-ն:
Առաջարկը խորհրդրանում լուրջ բանավեճերի առիթ է հանդիսացել: Այսպես, խորհրդարանական Ռոբերտ Հելֆոնն այդ երևույթը արատավոր է համարել և դեմ է, որ բրիտանացիները վճարեն 15 ֆունտ, իրենց «հին ժողովրդավարույթյունը տեսնելու համար»:
Իսկ նախագծի կողմնակիցները պատճառաբանում են, որ Բիգ Բեն այցելությունը վճարովի է դառնում երկրի բյուջետային ծախսերը կրճատելու համար: Աշտարակում էքսկուրսիան եկամուտ չի բերում, իսկ գումար անհրաժեշտ է ծախսերը փակելու համար: Յուրաքանչյուր տարի 10 հազ. մարդ է այցելում Բիգ Բեն և պարզ չէ` ինչու պետք է այն վճարվի հարկ վճարողների գրպանից:
«Վճարովի այցելությունը չի հակասի քաղաքացիների խորհրդարան մուտք գործելու ազատությանը, քանի որ անհրաժեշտ է տարբերել խորհրդարանի աշտարակի հատվածը և Վեստմիսթերյան դղյակի հատվածը», - ընդգծել են նախագծի կողմանիկցները:
«Կսկսվի 15 ֆունտից, հետո 20 ֆունտ, ևս մի քնի տարի անց էլ 30 ֆունտ, իսկ հետո էլ վճարովի կդառնա այլ վայրերի այցելությունը», - ասել է Հելֆոնը:









