Մարիխուանայի փաթեթ` Եգիպտոսի նախագահի թեկնածուի մոտ
Եգիպտոսի ոստիկանությունը երկրի նախագահի թեկնածուներից մեկի` Ֆայեղ Մոհամեդի մոտ «մարիխուանայի փաթեթ» է հայտնաբերել, հայտնում է Al Arabiya-ն:
Իշխանությունները հետաքննություն են սկսել, սակայն չի հաղորդվում, թե ինչով է զբաղվում Մոհամեդը և ինչու է մոտը թմրանյութ եղել` ընտրական հանձնաժողովի գրասենյակին մոտ գտնվելու պահին:
Ներկա դրությամբ Եգիպտոսի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուների թիվը գերազանցում է 300-ը: Թեկնածուները ամենատարբեր մասնագիտությունների են` իրավաբաններ և հաշվապահներ, էլեկտրիկներ և մոդելավորողներ: Կան նաև հայտնի դեմքեր, ինչպիսին է Մուբարաքի վերջին վարչապետ Ահմեդ Շաֆիկը և Արաբական երկրների լիգայի նախկին ղեկավար Ամր Մուսան:
Քվեարկությունը կսկսվի մայիսի 23-ին և կտևի 2 օր: Հնարավոր է նաև 2-րդ փուլ: Այդպիսով իշխանությունը ռազմական իշանություններից կփոխանցվի քաղաքացիական անձանց:









