ԱՄՆ-ում մահացածի հարազատները հաղորդագրություն են ստացել նրանից
2011թ. հունիսին ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի բնակիչ 32-ամյա Ջեք Ֆրոուզը մահացել է սրտային անբավարարությունից: Նրա մահվան օրից հինգ ամիս անց Ջեքի հարազատները հաղորդագություններ են ստացել նրա էլէկտրոնային փոստից, տեղեկացնում է Reuters-ը:
Հարազատներից բացի, հաղարդագրություններ է ստացել նաև Ջեքի ամենամտերիմ ընկերը` Թիմ Հարթը, որը հավաստել է, որ հանգուցյալն իր «Ես ամեն ինչ տեսնում եմ» վերնագրված նամակում, գրել է. «Լսում ե՞ս ինձ, ես քո տանն եմ: Մաքրեք ձեր գրողի տարած խորդանոցը»:
Ջեքի խորթ եղբայրը` Ֆրոուզա Ջիմմի Մաքգրոն, նույնպես նամակներ է ստացել Ջեքից, ով գրել է Մաքգրոյի` եղբոր մահից հետո ստացած ձեռքի վնասվածքի մասին:
Հարթը չի բացառում, որ հաղորդագրություններն ինչ որ մեկի չար կատակի արդյունք են:
«Եթե նույնիսկ ինչ-որ մեկն այդպես կատակել է, ինձ համար միևնույնն է, ես նախընտրում եմ ընկալել այս իրավիճակն այնպես ինչպես ուզում եմ», - ասել է Ջեքի ամենամտերիմ ընկերը:









