Կուբայում այլախոհները եկեղեցի են «օկուպացրել»
Կուբայի մայրաքաղաք Հավանայում, մի խումբ ցուցարարներ Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի այցից առաջ Գթասիրտ Տիրամոր եկեղեցու դիմաց բողոքի ցույց են կազմակերպել, ի նշան իշխանությունների վարած անհանդուրժողական քաղաքականության, տեղեկացնում է France 24-ը:
Նրանք պահանջել են երկրի իշխանություններից ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, ինչպես նաև վերջ տալ հալածանքներին ու հետապնդումներին: Ավելի ուշ Ցուցարարները ներխուժել են եկեղեցի և գիշերել այնտեղ:
Հավաքվածների մեջ եղել է 8 տղամարդ և 5 կին, որոնք ներկայացրել են Կուբայում անօրինական համարվող ընդիմադիր Հանրապետական կուսակցությունը:
Կուբայի եկեղեցին որակել է այդ գործողությունները, որպես անօրինական և անպատասխանատու քայլ:
«Սա Կուբայի տարբեր շրջաններից հավաքված խմբերի նախապես մշակված մարտավարություն էր, որը միտված էր Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի պաշտոնական այցի դեմ», - ասել է Հավանայի Կաթոլիկ եկեղեցու Կարդինալ Խայմե Օրտեգան:
Հռոմի Պապի այցը նախատեսվում է մարտի 26-28-ը: Սա Հռոմի Պապի 2-րդ այցն է Կուբա: Մինչ այդ, 1998թ. Կուբա էր ժամանել Հովհաննես Պողոս 2-րդը:









