Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին (լուսանկարներ)
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը Մարսելում մարտի 14-ին հանդիպել է քաղաքի հայ համայնքի ներակայացուցիչների հետ:
Օլանդին ընդունել են Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհդրի նախագահ Ժուլիեն Հարունյանը և քարտուղար Պասկալ Շամասյանը:
Օլանդը Պրադոյի հայկական տաճարում, ցեղասպանության զոհերի հիշատակի նվիրված հուշակոթողին ծաղկեպսակ է դրել:
Նրանից առաջ այդ նույն վայրում 1981 թ.-ի ապրիլի 23-ին ծաղկեպսակ էր դրել նաև Ֆրանսիայի 21-րդ նախագահ սոցիալիստ Ֆրանսուա Միտերանը:
Ֆրանսուա Օլանդը վերահաստատել է ընտրման դեպքում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունելու մասին իր դիրքորոշումը:
Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ողջունել է Օլանդի այդ հայտարարությունը և հույս հայտնել, որ նա հետամուտ կլինի, որ Մարսելում խոստացված պարտավորությունները նրա ընտրվելու դեպքում իրականություն դառնան, գրում է Nouvelles d’Armenie-ն:












