Թալիբներն ազատ են արձակել 8 ամիս առաջ գերեվարված շվեյացարացի զույգին

11:56 • 15.03.12

Պակիստանում ազատ է արձակվել Շվեյցարիայի երկու քաղաքացի, որոնց թալիբները գերեվարել էին անցած տարվա ամռանը:

31-ամյա ոստիկանը և նրա 28-ամյա ընկերուհին զինվորականների կողմից հայտնաբերվել էին Միրանշահ քաղաքում:

Այս պահին զույգը գտնվում է Փեշավարում, որտեղ տեղափոխվել էին ուղղաթիռով, գրում է AFP-ն:

Պակիստանի բանակի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ նրանց կյանքին և առողջության վտանգ չի սպառնում: