Աֆղանստանում ԱՄՆ ՊՆ ղեկավարի օդանավի վայրէջքի ժամանակ մեքենա է այրվել

00:34 • 15.03.12

Աֆղանստանում բրիտանական գլխավոր ռազմաբազայում ավտոմեքենա է այրվել այն ժամանակ,  երբ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավար Լեոն Պանետայի ինթնաթիռը վայրէջք էր կատարում, այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Պենտագոնը:

Պենտագոնի տվյալներով, ավտոմեքենան, որով աֆղանցի աշխատակիցը դուրս է եկել օդանավակայանի թռիչքուղի, ենթադրաբար առևանգված է եղել:

Ավտոմեքենայում պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել: Մեքենայի այրվելու պատճառներն անհայտ են:

Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քերբին հայտարարել է, որ ինքնաթիռի ուղևորներից ոչ ոք չի տուժել:
Այրված ավտոմեքենայի վարորդը չի մահացել: Ներկայում նա բուժում է ստանում:

Հիշեցնենք, որ այսօր Լեոն Պանետան երկօրյա այցով ժամանել է Աֆղանստան, ուր պետք է հանդիպի երկրի նախագահ Համիդ Կարզայի հետ:

 

Британская военная база Camp Bastion расположена в городе Лашкаргах, столице южной афганской провинции Гильменд. Она является крупнейшей британской военной базой за рубежом после второй мировой войны