Շուշան Պետրոսյանի մուտքը ՀՀԿ պատիվ է բերում հա՛մ ձեզ, հա՛մ մեզ. Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երգչուհի Շուշան Պետրոսյանին համարում է լուրջ մտավորական և տաղանդավոր երգչուհի և ողջունում է նրա մուտքը քաղաքականություն:
«Դա պատիվ է բերում հա՛մ ձեզ բոլորիդ, հա՛մ մեզ և շատ ուրախ եմ, որ այդ մտավորականը գիտակցում է գնա այն կուսակցություն, որտեղ կարող է ինչ-որ բան անել էս երկրի համար: Ոչ թե գնա աջակցի արկածախնդիրներին, որոնք գան իշխանության ու դառնան աղետ մեր երկրի գլխին»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը, ով չի գտնում, որ ԱԺ-ում պետք է լինեն միայն քաղաքական գործիչները:
«Եթե սպորտսմեն է, կամ երգիչ է, բանաստեղծ կամ լրագրող, իրավունք չունի՞ մտնի քաղաքականությամբ զբաղվի, պատգամավոր դառնա,քաղաքապետ կամ մի այլ ընտրովի պաշտոն»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը՝ մարզուհի Նազիկ Ավդալյանի՝ ԲՀԿ-ում հնարավոր ընդգրկման վերաբերյալ:
Ամեն դեպքում, Ռուբեն Հայրապետյանն ակնկալում է, որ ապագա խորհրդարանը կլինի «նոր որակի խորհրդարան» և հոմոզված է, որ ավելի լավը կլինի,քան նախորդը:
Բոլոր մարդիկ էլ սխալվում են և սխալներ անելու իրավունք ունեն: Այս մասին Ռուբեն Հայրապետյանն ասաց ի պատասխան այն հարցի, թե չի ցավու՞մ, որ Արտաշես Գեղամյանը և Վիկտոր Դալլաքյանը պետք է հայտնվեն ՀՀԿ-ում, որոնք նախագահ Սերժ Սարգսյանի մասին ժամանակին մեղմ ասած՝ լավ բաներ չեն ասել:
Հիշեցնենք, որ երեկ Facebook-ի օգտատատերերից մեկը տեղադրել է 2007 թվականի ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Վ. Դալլաքյանի նախընտրական հանդիպումներից մեկը, որտեղ նա դիմելով մարդկանց ասում է.« Հիմա ձեր աշխատավարձը խի՞ ա ցածր, թոշակը խի ա՞ ցածր, որովհետև Սերժ Սարգսյանը երբ Մոնտե Կառլո է գնում,և կոնը պետք է խաղա, դնում ա 50 հազար դոլար»:
Այնպես, որ Ռուբեն Հայրապետյանը Դալլաքյանին և Գեղամյանին շարունակում է բարձր գնահետել: Լրագրողները Ռուբեն Հայրապետյանին հիշեցրեցին նրա նախկին հարցազրույցներից մի հատված, որտեղ նա խոսում է քաղաքական ինչ-ինչ «աբիժնիկների» մասին: Ռուբեն Հայրապետյանը ընդունեց, որ այդպիսիք կան ինչպես տարբեր կուսակցություններում, այնպես էլ «Հանրապետականում»:









