Տուլայում 35 մեքենա են իրար բախվել. 1 զոհ

10:35 • 15.03.12

Ռուսական Տուլա քաղաքի մերձակա մայրուղիներից մեկում միանգամից իրար են բախվել 35 մեքենա, ինչի արդյունքում մեկ մարդ է զոհվել, ևս 5-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:

Դեպքը տեղի է ունեցել երեկոյան: Նախ բախվել են «Կամազ» մակնիշի և մարդատար մեքենա, բախման արդյունքում բեռնատար մեքենան շրջվել է 90 աստիճան անկյան տակ, որից հետո նրան է բախվել 30 ուղևոր տեղափոխող միջղաքաքային ավտոբուս: Արդյունքում ուղևորներից մեկը հարվածի ուժգնությունից պատուհանից դուրս է ընկել և տեղում մահացել:

Մյուս վարորդները նախապես չնկատելով վթարը` չեն հասցրել արգելակել և իրար հետևից միմյանց են բախվել:

Ընդհանուր առմամբ 1 կմ-ում 12 վթար է տեղի ունեցել, որտեղ 35 մեքենա է վնասվել, գրում է vesti.ru-ն: