Սարկոզին մտադիր է Google-ի հարկ սահմանել

12:16 • 15.03.12

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ ինտերնետ հսկաները պարտավոր են օնլայն գովազդներից պետական բյուջե հարկ վճարել:

Նախագահն ընդգծել է, որ վերընտրման դեպքում նա կաշխատի ինտերնետ ընկերությունների համար հարկ սահմանել ոչ միայն Ֆրանսիայում, այլևս Եվրամիության ողջ տարածքում:

«Անթույլատրելի է, որ Ֆրանսիայում միլիարդավոր եվրոներ ստացող ընկերություններն իրենց եկամուտներից հարկեր չվճարեն», - ասել է նախագահը:

Ավելի վաղ Սարկոզին հանդես էր եկել նույն առաջարկով` «Google-ի հարկ սահմանելու համար»:

Նման նախաձեռնությամբ հանդես էր եկել նաև Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունը, սակայն Google-ը դատապարտել էր նախագիծը, ընդգծելով, որ ինտերնետ ընկերությունները հազարավոր աշխատատեղեր են ստեղծում, իսկ նման որոշումը միայն կդանդաղեցնի նորարությունները:

2011 թ.-ին Ֆրանսիայի խորհրդարանը մերժեց օրինագիծը` պատճառաբանելով, որ ինտերնետ ընկերությունների արտասահմանյան շահույթներից գանձվող հարկը կարող է վնասել ցանցում զարգացող ֆրանսիական ընկերություններին: