Սաուդիան Արաբիան օգնություն կտրամադրի սիրիացի փախստականներին

16:58 • 15.03.12

Սաուդիան Արաբիան, Սիրիայում ընթացող մարտերի պատճառով փախստական դարձած սիրիացիներին մարդասիրական օգնություն է տրամադրելու` կացարանի, սննդի և հագուստի տեսքով:

Օգնությունը ուղարկվելու է Լիբանանի, Հորդանանի և Թուրքիայի սահմանը հատած հազարավոր փախստականներին:

«Սիրիացի փախստականներին ուղղված մարդասիրական օգնությունը շուտով տեղ կհասնի: Մենք պատրաստ ենք համագործակցել նաև փախստականներին ընդունող երկրների տեղական իշխանությունների հետ», - Լոնդոնում լույս տեսնող արաբալեզու «Շարք ալ Աուսաթ» պարբերականին ասել է Լիբանանում Սաուդիան Արաբիայի դեսպան Ալի Աուադ ալ Ասիրին:

Դեսպանը տեղեկացրել է, որ Սաուդիան Արաբիայի թագավոր Աբդուլլահն անձամբ է վերահսկելու գործընթացը և,  ինքն այդ հարցով հանդիպել է Լիբանանի վարչապետ Նեջիփ Միքաթիի հետ և առաջարկությունները դրականորեն են ընդունվել: