Ավետիք Իսահակյանի անվան ավագ դպրոցի ֆինանսավորումը շարունակական կլինի

16:06 • 15.03.12

ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահ Բարսեղ Բեգլարյանը այսօր այցելեցին Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպորց, որտեղ արդեն 1 տարուց ավելի է, ինչ հիմնադրամի միջոցներով վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Մկրտչյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցի բարեկարգումը շարունակական է լինելու:

«Անցյալ տարի ստորագրվեց հուշագիր ՀՀ կրթությ ան և գիտության և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի միջև: Հիմնադրամը մշտակական հոգածության տակ վերցրեց ավագ դպրոցը յուրաքանչյուր տարի 20 մլն դրամի չափով նյութական և դրամական աջակցություն ցույց տալու համար»,– ասաց նա։

«Արդեն մեկ անգամ 20 մլն դրամի ներդրում կատարվել է, և այսօր հիմնադրամի նախագահը եկել է տեսնելու կատարված աշխատանենքրը»,-ասաց նա և ավելացրեց, որ թեև հուշագրում նշված է 5 տարվա ֆինանսավորում, այն շարունակական է լինելու:

Դպրոցի տնօրեն Անահիտ Կիրակոսյանը իր հերթին ասեց, որ դպրոցում արդեն փոխվել են շենքի ջրհորդանները, վերանորոգվել է հանդիսությունների դահլիճը, սանհանգույցները և փոխվել է շքամուտքը:

«Երբ դեռ շատ ավելի վատ վիճակում էր դպրոցը, մենք ունեինք ընդամենը 65 աշակերտ, իսկ այսօր դրանց թիվը հասել է 175-ի: Թող օրհնյալ լինեն այն բոլոր մարդիկ, ովքեր օգնում են մեր դպրոցին»,- ասաց նա:

Նախարար Արմեն Աշոտյանն էլ իր խոսքում աշակերտների ներկայությամբ ասաց, որ ավագ դպրոցն այսօր իրենց գերակա ոլորտներից է և այս ուղղությամբ տարվող բարեփոխումների մեծ փուլն արդեն անցել են: «Մենք այս դպրոցը անմիխաթար վիճակից կյանքի ենք կոչել»,- ասաց նա:

Դպրոցի տնօրեն Անահիտ Կիրակոսյանն ի նշան երախտագիտության նախարար Արմեն Աշոտյանին նվիրեց Ավետիք Իսահակյանի դիմանկարը, որի հեղինակն է նկարիչ Գևորգ Յարալյանը: