The Guardian-ը հրապարակել է Բաշար Ասադի էլեկտրոնային գաղտնի նամակագրությունը
Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է Սիրիա նախագահ Բաշար Ասադի և նրա կնոջ էլեկտրոնային գաղտնի նամակագրությունը:
Նամակների շարքում տեղ են գտել իրանցի քաղաքագետների խորհուրդներ`«ապստամբության ճշնման մեթոդների մասին»:
Ընդդիմության կողմից ձեռք բերված փոստի մի մասը պարունակում է Հոմս քաղաքում իշխանական զորքերի «երգիծական բեմադրությունների» հղումներ, որոնք իրականացվել են խաղալիքների և թխվածքաբլիթների միջոցով:
Կատարի Էմիրի դստեր կողմից Ասադին ուղարկված նամակներից մեկը կարող է մատնացույց անել անհրաժեշտության դեպքում այդ արաբական երկրում սիրիական նախագահական ընտանիքին քաղաքական ապաստան տրամադրելու հնարավորությունը:
Պարբերականը նշում է, որ նամակագրությունը հավանաբար ձեռք է բերվել ընդդիմության կողմից 2011 թ.-ի հունիս-2012 փետրվար ամսիներին:









