Ստամբուլի համալսարանում ծեծկռտուք է տեղի ունեցել
Ստամբուլի համալսարանում երկու հակառակորդ խմբերի միչև վիճաբանություն է տեղի ունեցել, ինչը վերածվել է ծեծկռտուքի: 6 ուսանող է վիրավորվել:
Ինչպես տեղեկացնում է «Հյուրիյեթ»-ը, վիճաբանության պատճառը եղել է Սըվասի ցեղասպանության գործով թուրքական դատարանի որոշումը: Որոշման դեմ բողոքող խումբը հակակառավարական պաստառներ է պարզել, ինչն էլ զայրացրել է հակառակորդ կողմին և սկսվել է վիճաբանությունը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանությանը դժվարությամբ է հաջողվել դադարեցնել կռիվը:
Հիշեցնենք, որ Անկարայի ծանր հանցագործությունների 11-րդ դատարանը որոշել է կարճել Սըվասի ցեղասպանության գործը: Դատարանի հիմնավորման մեջ ասվում է, որ 7 մեղադրյալներից երկուսն արդեն մահացել են, իսկ մյուս 5-ի հանդեպ կիրառվել է ժամկետի վաղեմության գործոնը:
1993-ի օգոստոսի 2-ին Սըվաս քաղաքում իսլամիստները բողոքի գործողություններին զոհ էին դարձել ալևի մտավորականներ: Մադըմաք հյուրանոցում հավաքված 37 ալևի մտավորականները` հիմնականում գրական աշխարհի ներկայացուցիչներ, սպանվել էին իշխանությունների անբավարար ուշադրության հետևանքով:









