ՀՀԿ–ին միանալու՝ Վիկտոր Դալլաքյանի քայլն իր որոշելիքն է. Ստեփան Դեմիրճյան

17:19 • 15.03.12

«Հայաստանի ժողովրդական» կուսակցության և «Արդարություն» դաշինքի նախկին ղեկավար Ստեփան Դեմիրճյանը համարում է դաշինքի նախկին քարտուղար Վիկտոր Դալլաքյանի՝ Հայաստանի հանրապետական կուսակցությանն անդամակցելը իր՝ Դալաքյանի որոշելիքն է:

«Իր անձնական գործն է ու ես մեկնաբանություն չունեմ»,- Tert.am-ին ասաց ՀԺԿ ղեկավարը:

Հիշեցնենք, որ Վիկտոր Դալլաքյանը 2003թ. մայիսի 25–ին խորհրդարան մտած ընդդիմադիր «Հանրապետություն», ՀԺԿ, «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» և մի քանի այլ ընդդիմադիր կուսակցություններից ու անհատ պատգամավորներից բաղկացած «Արդարություն» դաշինքի քարտուղարն էր։ Դաշինքը իր գործունեության վերջին տարում բոյկոտում էր ԱԺ աշխատանքները: