Շվեյցարիայում ավտոբուսային վթարը հնարավոր է խտասկավառակի պատճառով է եղել

22:20 • 15.03.12

Շվեյցարիայի իրավապահները հայտարարել են, որ վերջին 30 տարում խոշորագույն ավտոպատահարի` 28 մարդու կյանք խլած ավտոբուսային վթարի հնարավոր պատճառը կարող է լինել վարորդի սխալ գործողությունը:

Հրաշքով փրկվածները պատմել են, որ վթարից վայրկյաններ առաջ վարորդը ձգվել է, որ փոխի խտասկավառակը, հաղորդում է lifenews.ru-ն:

Ըստ իրավապահների, վկաների հարցաքննությունը շարունակվում է, իսկ վարորդի առողջական խնդիր ունենալու վարկածը պարզելու նպատակով հատուկ փորձաքննություն կանցկացվի: Դիահերձում է նշանակվել` աշխատանքի ժամանակ վարորդի սրտի կաթվածի վարկածը ստուգելու համար: