Թալիբները դադարեցնում են բանակցություններն ամերիկացիների հետ
Թալիբները հայտարարել են, որ դադարեցնում են բանակցություններն ամերիկացիների հետ, միաժամանակ անիմաստ համարելով հարաբերությունները Աֆղանստանի իշխանության հետ:
Աֆղանական թալիբները հայտարարել են, որ ամերիկացիների հետ բանակցությունները դադարեցնում են Վաշինգտոնի «չկողմնորոշված» դիրքորոշման համար:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ԱՄՆ-ի և «Թալիբանի» ներկայացուցիչների միջև նախնական բանակցություններ էին եղել` նվիրված Կատարում ահաբեկչական շարժման շտաբ բնակարանի ստեղծմանը, որտեղ և պետք է սկսվեին հրադադարի բանակցություններ:
Սակայն այսօր թալիբները հայտարարել են, որ դադարեցնում են բոլոր կապերը, մինչև ամերիկացիները չպարզաբանեն իրենց դիրքորոշումը և անտեղի ժամանակ վատնելու փոխարեն պատրաստակամ չլինեն կատարելու իրենց խոստումները, գրում է Reuters-ը:









