Բուսակերները կփրկեն ամերիկյան քաղաքը զուգարանի թղթի պակասուրդից
Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի կազմակերպություն «կփրկի» Նյու Ջերսի նահանգի մայրաքաղաք Տրենտոնը զուգարանի թղթի պակասուրդից, հայտնում է Reuters-ը:
Քաղաքի վարչական հաստատություններում զուգարանի թղթի պաշարներն այս շաբաթավերջին կավարտվեն, քանի որ քաղաքային խորհուրդը չի հաստատել դրա ձեռքբերման համար հատկացումները` քաղաքապետի հետ բյուջեի շուրջ ծագած վեճի պատճառով: Առանց թղթի կարող են մնալ ոստիկանները, հրշեջները, չինովնիկները:
PETA կազմակերպությունը որոշել է օգնել քաղաքային իշխանություններին. այն վեց ամիս շարունակ թուղթ կմատակարարի հաստատություններին, սակայն մի պայմանով` որ թղթերի վրա գրվի «Սպանդանոցներն այնքան կեղտոտ են, որ մսի կեսից ավելին վարակված են ֆեկալ բակտերիաներով: Մեր օրապարենից վերացրեք դաժանությունը: Դարձեք բուսակերներ.PETA »:
Քաղաքապետի ու քաղաքային խորհրդի վեճը սկսվել է անցած տարվա սեպտեմբերից: Խորհուրդը չի հաստատել քաղաքային իշխանությունների համար մի շարք ապրանքների ձեռքբերման ծախսերը, որոնց համար պահանջվում էր 46 հազ դոլար գումար: Խորհրդի անդամները շքեղություն են համարել տաք ըմպելիքների համար թղթե բաժակների ձեռքբերումը, քանի որ դրանք թանկ արժեն:









