ԱՄՆ-ը և Հարավային Կորեան վերջին 20 տարվա ամենախոշոր գործարքն են կնքել

15:50 • 15.03.12

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի նախագահաներ Լի Մեն Բակը և Բարաք Օբաման հայտարարել են ազատ առևտրի վերաբերյալ երկկողմանի համաձայնություն կնքելու մասին, որը մասնագետների գնահատմամաբ Վաշինգտոնի վերջին 20 տարում կնքած ամենախոշոր արտաքին գործարքն է:

Նախօրեին համաձայնագրի կողմնակիցների և ըննդիմադրների միջև Սեուլում բանավեճ էր անցկացվել:

Գործարքի հակառակորդների կարծիքով ամերիկացի աշխատողներն ավելի ձեռնտու տարբերակում կհայտնվեն, քան կորեացիները, սակայն գործարքի կնքմանը կողմնակից մասնագետները վստահ են, որ առևտուրը և երկու երկրներում էլ տնտեսական զարգացումը նոր և հզոր լիցք կտա: