Մոսկվայում մի կին մահացել է պլաստիկ վիրահատության ժամանակ
ՌԴ Մոսկվայի շրջանի բնակչուհի Օլգա Ե.-ն մահացել է ճարպագնդի հեռացման պլաստիկ վիրահատության ժամանակ, տեղեկացնում է Life News-ը:
«Մեդիցինա» բուժկենտրոնում տեղի ունեցած մահվան պատճառները ճշտվում են: Նշվում է, որ երբ բժիշկը նրան անզգայացնող պրեպարատ է ներարկել, կինը կորցրել է գիտակցությունը, ապա շնչահեղձ եղել:
«Բուժհաստատության աշխատակիցները նրան շտապ տեղափոխել են վերակենդանացման բաժին»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Բժիշկների նախնական գնահատմամբ` կինը մահացել է լիդոկաինի ներարկումից առաջացած անաֆիլակտիկ շոկ հետևանքով, սակայն ստույգ պատճառը պարզ կդառնա միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:









