Հայտնի են այն երկրները, որտեղ աշխատանք գտնելն առավել հեշտ է
Մոտ ժամանակներում առավել շատ աշխատատեղ կստեղծվի Հնդկաստանում, Բրազիլիայում ու Թայվանում, հայտնում է bigmir.net-ը:
ManpowerGroup ընկերությունը հրապարակել է այս տարվա երկրորդ եռամսյակում աշխարհում զբաղվածության շուկայի աճի վերաբերյալ կանխատեսումները: 41 երկրում 65 հազ գործատուների շրջանում անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ նախորդ տարվա համեմատ աշխարհում նոր աշխատատեղերի թվի աճի կանխատեսումները զգալիորեն նվազել են, սակայն ավելացել են այս տարվա առաջին եռամսյակի համեմատ:
Եվ այսպես, աշխատանք գտնելու առումով հեռանկարային են Հնկաստանն ու Բրազիլիան` հիմնականում ծառայությունների սպասարկման ոլորտի աճի հաշվին: Նրանց հաջորդում են Թայվանը, Չինաստանը, Մեքսիկան, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Լեհաստանը: Ֆրանսիան 12-րդ տեղում է, Մեծ Բրիտանիան` 13-րդ:
Ուշագրավ է, որ օրինակ, 17-րդ հորիզոնականը զբաղեցնող Հունաստանի գործատուները մտադիր են շարունակել կրճատումները նաև երկրորդ եռամսյակում:
Ինչպես հաղորդել էր Tert.am-ը, Expat Explorer-ի հարցումների համաձայն, որոնք հրապարակել էր HSBC-ն, օտարերկրյա աշխատուժի համար 2011թ. լավագույն երկիր էր ճանաչվել Սաուդյան Արաբիան:









