Բանգլադեշում խորտակված լաստանավի զոհերի թիվը հասել է 140-ի
Բանգլադեշում մարտի 13-ին խորտակված «Շարիաթպուռ 1» լաստանավի զոհերի թիվը հասել է 140-ի, տեղեկացնում է Associated Press-ը:
Ավելի վաղ նշվում էր 120 զոհի մասին: Փրկարարներին հաջողվել է փրկել նավում գտնվողներից միայն 40-ին: Նշվում է նաև, որ ևս մի քանիսին հաջողվել է ինքնուրույն փրկվել: Ընդհանուր առմամբ, լաստանավում եղել է մոտ 200 մարդ:
Հիշեցնենք, որ, «Շարիաթպուռ 1»-ը խորտակվել էր նավթամթերք տեղափոխող տանկերին բախվելու հետևանքով:









