Արագածոտնի մարզում ձնաբքի մեջ էին մնացել 8 ավտոմեքենա
Մարտի 15-ին, ժամը 11.45-ին Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղից տեղեկություն է ստացվել, որ տեղացած առատ ձյան հետևանքով գյուղի մոտակայքում արգելափակվել են ավտոմեքենաներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա, որոնց մեջ եղել է 24 ուղևոր:









