Ադրբեջանցիները կոտրել են Հայաստանի ազգային արխիվի կայքը

13:11 • 16.03.12

Հակերները կոտրել են Հայաստանի ազգային արխիվի` www.armarchives.am  կայքը: Այստեղ տեղադրված անգլերեն և ադրբեջաներեն հայհոյանքներից կարելի է ենթադրել, որ տեղի ունեցածը ադրբեջանցիների «ձեռքի գործն» է:

Հակերները կայքում «անդրդադարձել են» հայերին, Հայոց Ցեղասպանությանը, ԼՂՀ-ին, և հայերին համարել են «օկուպանտներ», «Ցեղասպանության մասին ստեր տարածողներ»:

Կայքում տեղադրված հայհոյանքներից անմասն չի մնացել նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսիան ամբողջությամբ: Հակերները գրել են, որ նրանք օգնում են Հայաստանին` «ցեղասպանության վերաբերյալ» ստեր տարածելով: