Ականի պայթյունից ադրբեջանցի զինվոր է վիրավորվել

14:34 • 16.03.12

Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող, 20-ամյա Անար Հուսեինգուլու օղլու Մամեդովը:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Ֆիզուլիի (Վարանդա) մոտակայքում: Վիրավորված զինվորին տեղափոխել են զինվորական հոսպիտալ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ նրա վիճակը կայուն է: