Նավաբեկություն Նոր Զելանդիայում. 8 զոհ
Նոր Զելանդիայի իշխնություններն հայտարարել են, որ Սթյուարդ կղզուց ոչ հեռու խորտակվել է մի ձկնորսական նավ, ինչի արդյունքում 8 հոգի մահացել են:
Ոստիկանությունը, պատճառաբանելով եղանակային վատ պայմանները և այն փաստը, որ պատահարի մասին շատ ուշ է հայտնի դարձել(14 ժամ անց), այլևս հույս չունի ողջ մնացած մարդ գտնել, գրում է the Guardian-ը:
Ըստ ոստիկանության հայտարարության` ձկնորսական նավի տախտակամածին եղել է անձնակազմի 3 անդմ և 6 ուղևորներ, որոնցից 2-ը երեխաներ են եղել:
Միակ փրկվածին գտելեն 18 ժամ անց` ծովի սառը ջրում: Փրկվածի հավաստմամբ նավաբեկության պատճառը վատ եղանակային պայմաններն են եղել:









