Պայթուցիկ սարքի մասին 2 ահազանգ, մեը կեղծ, մյուսը՝ դեռ անորոշ
Մարտի 16-ին, ժամը 15.33-ին «1-03» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանի հոգեբուժական հիվանդանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Վերը նշված ահազանգից քիչ ուշ՝ ժամը 15.48-ին «1-02» ծառայություն ահազանգ է ստացվել, որ պայթուցիկ սարք է տեղադրված նաև Նալբանդյան 130 հասցեում:
Ժամը 16.07-ին «1-02» ծառայությունից հաղորդեցին, որ Նալբանդյան 130 հասցեում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:









