Բուխարեստի համալսարանում վերսկսվել են հայոց լեզվի դասընթացները
Հայաստանի և Ռումինիայի կրթության նախարարությունների, ինչպես նաեւ Բուխարեստի համալսարանի եւ Հայաստանի դեսպանության համակարգված ջանքերի շնորհիվ 2012թ. փետրվարից Բուխարեստի համալսարանում վերսկսվել են հայերեն լեզվի դասընթացները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել համալսարանի ուսանողների մոտ:
Ըստ Արտգործնախարարության կայքի՝ հայոց լեզվի դասավանդումը ներառնված է Բուխարեստի համալսարանի դասական բանասիրության, արդի հունարենի եւ հունգարագիտության, հրեական եւ ռոմանական ուսումնասիրությունների ֆակուլտետի շրջանակում:
Դասընթացը վարում է մանկավարժական գիտությունների դոկտոր, Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի օտար լեզուների ինստիտուտի դասախոս Աիդա Մարկոսյանը:










