Դավութօղլուն երգել է էկվադորցի հյուրերի համար (տեսանյութ)

18:14 • 16.03.12

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից Էկվադորի հանրապետության նախագահ Ռաֆայել Կորրեայի պատվին տրված ճաշկերույթի ժամանակ արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երգել է:

Էկվադորի արտաքին գործերի , առևտրի և ինտեգրացիայի նախարար Ռիկարդո Պատրիոն երեկույթի ընթացքում մի քանի երգ է կատարել, այդ ընթացքում նա Դավութօղլուին առաջարկել է միասին բեմ բարձրանալ: Դավութօղլուն վերցրել է երգի իսպաներեն խոսքերը և սկսել երգել: Էկվադորի նախագահը նույնպես միացել է երգող նախարարներին:

Դավութօղլուն արժանացել է նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գովասանքին. «Շնորհավորում եմ, շատ լավ երգեցիր»:

 

video