Բրիտանացի գեր ոստիկաններն ավելի քիչ կվճարվեն

09:37 • 16.03.12

Բրիտանացի այն ոստիկանները, ովքեր երեք անգամ չեն կարողանա հանձնել մարմնամարզության քննություն, կարգապահական և դրամային տույժի կենթարկվեն, ըստ  Reuters-ի, այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացրած զեկույցում:

Գեր ոստիկանները կարող են զրկվել աշխատավարձի 8%-ից, ինչը տարեկան կարող է կազմել մինչև 3 հազ. ֆունտ:

Հետազոտության համաձայն` Լոնդոնի ոստիկանության աշխատակիցների 64%-ը տառապում է ավելորդ քաշից: 

Բացի այդ՝ առաջարկվում է նրանց ավելի հաճախ հեռացնել աշխատանքից, կրճատել աշխատավարձը փորձնական ժամկետում, մեծացնել թոշակի անցելու տարիքը և ավելի խստացնել պահանջները` ոստիկանների նախապատրաստման համար:

Գործակալության հաղորդմամբ՝ նորարությունը կարող է հավանության արժանանալ ոստիկանության բաժինների ղեկավարների կողմից, բայց հազիվ թե շարքայինների: