«Ճակատագիր». Արցախյան գոյապայքարի մասին ֆիլմն արդեն պատրաստ է

12:47 • 16.03.12

Արդեն պատրաստ է Արցախյան գոյապայքարի մասին «Ճակատագիր» գեղարվեստական ֆիլմը, որն մարտի 17-ին առաջին անգամ կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆիլմի ռեժիոր և գլխավոր դերակատար Գոռ Վարդանյանը:

«Ֆիլմը Հոլիվուդի «Մեթդ Ֆես» կինոփառատոնի ժամանակ 750 ֆիլմերից դուրս է եկել եզրափակիչ փուլ, և 28 այլ ֆիլմերի մեջ ստացել է 4 մրցանակ: «Լավագույն ռեժիսոր», «լավագույն արտասահմանյան ֆիլմ», «լավագույն դերասանական խաղ» և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակներն է ստացել: Ֆիլմի վրա ծախսվել է 3 միլոն 800 հազար դոլար, սակայն ի սկզբանե մեր նպատակը ֆիլմի միջոցով գումար աշխատելը չի եղել, այլ դրսում բոլորին ցույց տալ թե ինչպես ենք մենք պայքարել, ինչպես ենք հաղթանակ տարել, ինչպես է ծնվում հերոսը»,- ասաց Գոռ Վարդանյանը:

Ֆիլմի վրա աշխատել են 300–ից ավելի մարդ, իսկ ֆիլմը բուն պատմական է, և ֆիլմի կերպարները ուղիղ համեմատական են պատերազմի ժամանակ մարտնչած տղաների հետ և ամեն ինչ նկարահանվել է այնպես ինչպես տեղի է ունեցել բուն ազատամարտի ժամանակ:

Նկարահանումները տեղի են ունեցել Շուշիի Քարին տակ գյուղում: «Ճակատագիր» ֆիլմի ստեղծագործական խումբը այս ֆիլմը նվիրում են Արցախյան գոյապայքարի բոլոր մասնակիցներին:

Թեև ֆիլմը Հոլիվուդյան «Մեթդ Ֆես» փառատոնի ժամանակ մրցանակներ է ստացել, Հայաստանում չի ընդգրվել «Հայակ»-ի մրցանակաբաշխությանը, որի կապակցությամբ ֆիլմի ռեժիսոր Վահե Խաչատրյանն ասաց. «Մեր ֆիլմը, ի տարբերություն այլ ֆիլմերի, հանդիսատեսի համար է, իսկ Հայաստանում դեռ չենք տեսել մի ֆիլմ, որ հանդիսատեսի համար նկարահանված լինի, իսկ թե ինչու են դուրս թողել հայկական կինոփառատոնից մեր ֆիլմը, մենք դա չենք կարող ասել, դա կարող է ասել միայն այդ ժյուրին։ Պարզապես չեմ կարող նշել մի ֆիլմ հայկական, որ դրսում նման հաջողությունների է հասել»:

Ֆիլմի ռեժիսոր Գոռ Վարդանյանը նշեց, որ սա այն ֆիլմն է, որ նայելուց հետո 18 տարեկան տղան հարգանքով կհագնի բանակի համազգեստը, և հաճույքով կպաշտպանի իր հայրենքիքը: