Գավառում 6-ամյա տղան թունավորվել է շմոլ գազից, վայր ընկել և ուղեղի ցնցում ստացել

11:03 • 16.03.12

Մարտի 15-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով և ուղեղի ցնցումով իրենց մոտ է տեղափոխվել 6-ամյա մի տղա:

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ մեկնած օպերատիվ խմբին երեխայի հայրը հայտնել է, որ տան լոգարանից դուրս գալիս որդին վայր է ընկել, գլուխը խփել հատակին ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա թունավորվել է շմոլ գազից:

Կատարվում է հետաքննություն: