Ապրիլին շատ հետաքրքիր դեպքեր կծավալվեն. Գուրգեն Եղիազարյան

16:22 • 16.03.12

Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի անդամ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ ապրիլին շատ հետաքրքիր դեպքեր կծավալվեն:

«Քաղաքացին հասկանալու է, որ բավական է այսպես ապրել և դուրս է գալու փողոց»,- այսօր հրավիրված ասուլիսն ասաց նա և հույս հայտնեց, որ Հրազդանի դեպքերը չեն կրկնվի, և մարդիկ չեն գնա ընտրակաշառքների հետևից:
Ասուլիսին ներկա Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հիշեցրեց, որ առջևում սպասվում են ազատ և արդար ընտրություններ:

ՀԱԿ անդամը անմիջապես հակադարձեց. «Ազատ թափանցիկից ընտրություններից մի՛ խոսեք. զզվում եմ: Այդ ինչպե՞ս կարող է 98% սոված մարդը ձայն տա 2% կուշտ մարդուն»։ Կարինե Աճեմյանը ի պատասխան ասաց, որ այդպիսի թիվ գոյություն չունի:

«Լավ, ձեր թվերը հրապարակեմ. վարչապետի ասածը՝ 37,8% աղքատ մարդ: 12,4%-ով եք ընդունել, այսօր թողնում եք 38%, որն իրականում 70% է»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Կարինե Աճեմյանը հետաքրքրվեց, թե դրական փոփոխությունները ինչու չեն տեսնում, որին ի պատասխան Գուրգեն Եղիազարյանն ասաց, թե այդ փոփոխությունները կրկին 2 %-ի համար են և հարցրեց. «Բա մե՞նք»:

ՀՀԿ պատգամավորը խնդրեց չմոռանալ տնտեսական ճգնաժամը. «Դուք անընդհատ շրջանցում եք տնտեսական ճգնաժամը, որը մենք հաղթահարել ենք առանց ցնցումների»: Այստեղ էլ ՀԱԿ ներկայացուցիչը չհամաձայնեց, նշելով, թե տնտեսություն չունեցող երկրում «ի՞նչ տնտեսության մասին կարելի է խոսել»: «Եթե մենք չունենք ֆլանքյաս ու բլյանքյաս, ինչպե՞ս կարող է միջազգային ճգնաժամը ազդել մեր տնտեսության վրա»:

Անդրադառնալով ՀԱԿ-ի ընտրացուցակը կազմելու շուրջ դաշինքի ներսում եղած տարաձայնություների մասին խոսակցություններին, Գուրգեն Եղիազարյանը հավատացրեց, որ այդպիսի բան չկա: «Որ ասում եք ՀԱԿ-ի կուլիսներում բռնցքամարտ ա, ձյուդոյա, այդպես չէ: Քաղխորհուրդը որոշում կայացրեց, որ ցույցակը պետք է կազմի Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այդպես էլ եղավ»,- ասաց նա:

Կարինե Աճեմյանն էլ իր հերթին նշեց, որ ՀՀԿ-ի դեպքում միանձնյա որոշումներ չեն լինում և որ այդ որոշումները ոչ միայն խորհրդում են քննարկվում, այլ նաև Գերագույն մարմնում:

Գուգեն Եղիազարյանը հավատացերց, թե ՀԱԿ-ն ի զորու է կարճ ժամանակում երկրում տեսանելի փոփոխություններ իրականացնել և ասաց. «Ռոբերտ Քոչարյանի ասած участок ինձ տվեք և երկու օր, ու դուք կտեսնենք, որ մարտի 1-ի մարդասպան սրիկանները կանգնել են դատարանի առաջ»,- ասաց նա և ավելացրեց, որ ոչ միայն դա երկու օրում կպարզի, այլ այն, թե ով և ում է վաճառել «մեր տոննաուկես ոսկին»: