ՀԱԿ-ի համամասնական ցուցակը վերջնական փուլում է
Հայ ազգային կոնգրես ընդդմադիր դաշինքի (ՀԱԿ) համամասնական ցուցակի հաստատման աշխատանքը վերջնական փուոլում է, այս մասին այսօր Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
«Ես ոչ մի մեկնաբանություն չեմ տա մինչև չհրապարակվի ցուցակը, իսկ դա կլինի վերջնական ճշգրտումից հետո»,- ասաց նա:
Tert.am-ի այն հարցին, թե երբ կհրապարակվի համամասնական ցուցակը, Մուսինյանը պատասխանեց. «Աշխատանքային պրոցես է, կլինի, չմտածեք։ Երբ որ վերջնական տեսքի եկավ անմիջապես կհրապարակվի: Մի քանի օր էլ համբերեք, բան չմնաց»,- ասաց նա:









