Իրանը Սիրիա է ուղարկել երկրորդ հումանիտար օգնությունը
Իրանի Իսլամական Հանրապետությունը Սիրիայի բնակչության համար ուղարկել երկրորդ հումանիտար օգնությունն է ուղարկել: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները` վկայակոչելով իրանական IRNA գործակալությանը, 40- տոննայանոց բեռը` դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, վրաններ, ծածկոցներ, արդեն հասել է Դամասկոս:
ԻԻՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են մոտ ժամանակներում ևս երեք հումանիտար օգնության խմբաքանակի տրամադրման մասին:
Մարտի 15-ին լրացավ Սիրիայում կառավարական զորքերի ու նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև բախումների մեկ տարին: Այս ժամանակահատվաժում, ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալի, զոհվել է 8.000 մարդ:









