Իրաքում սիրիացի փախստականների համար երկրորդ ճամբարը կհիմնվի
Իրաքի իշխանություններն հայտարարել են, որ երկրի հյուսիսային Դահուկ շրջանում Սիրիայից գաղթած փախստականների համար երկրորդ ճամբարը կհիմնվի, գրում է Foxnews-ը:
Ըստ Դահուկի` ներգաղթի հարցերով պատասխանատու Մուհամեդ Աբդուլլահ Համոյի` Իրաք ներգաղթածների թիվը հասնում է հազարի, որոնց մեծ մասը սիրիացի քրդերն են, ովքեր չեն ցանկանում մասնակցել Ասադին հավատարիմ ուժերի և ընդդիմադիրների միջև ծավալվող արյունալի մարտերին:









