Կապանի Prince ռեստորանում հնչած կրակոցների արդյունքում հինգ հոգի բերման են ենթարկվել
Երեկ երեկոյան ժամը 22.35 –ին ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ վիճաբանություն է տեղի ունեցել Կապանի Prince ռեստորանում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում, առաստաղին հայտնաբերել է կրակոցի հետքեր: Ռոստորանից հինգ անձ բերման է ենթարկվել, որոնցից Լ. Գևորգյանի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով:
Այս մասին Tert.am –ի տեղեկությունները հաստատեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Նշենք, որ ըստ որոշ շրջանառվող տեղեկությունների՝ և aravot.am կայքի՝ Prince ռեստորանի միջադեպը տեղի է ունեցել այն սենյակում, որտեղ ճաշել են դաշնակցականներ և այդ թվում՝ պատգամավոր Գագիկ Գևորորգյանը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հերքեցին, թե բերման են թարկված անձանց թվում եղել է պատգամավոր:
Ըստ մեր տեղեկությունների՝ բերման ենթարկվածների թվում եղել են Սյունիքի թռչնաֆաբրիկայի տնօրենն ու փոխտնօրենը, որի մոտից էլ հայտնաբերվել է «Մակարավ» տիպի ատրճանակը:
Ըստ մեր ունեցած, սակայն դեռ չճշտված տեղեկությունների՝ բախում է տեղի ունեցել հանրապետականների և դաշնակացականների միջև:
Tert.am-ը փորձեց այս տեղեկությունները ճշտել ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանից ու ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանից, սակայն առաջինը միջադեպի մասին տեղյակ չէր, իսկ Սեյրանյանը հեռախոսազանգերին չպատասխանեց: Ոստիկանության Կապանի բաժնում դեպքի կապպակցությամբ նյութեր են նախապատրաստվում:









