Լատվիայում SS-ի լատվիական լեգիոնի օրն են նշել
Լատվիայում այսօր նշվում է Նացիստական Գերմանիայի հատուկ ոստիկանության` «SS»-ի զորքերում լատվիական օրը: Ռիգայի փողոցներով երթի են դուրս եկել արդեն տարեց էսէսականներն ու առավել երիտասարդ նեոնացիստները:
SS-ի լատվիական լեգիոնը ստեղծվել է 1943 թ.-ին հիմնականում կամավորության սկզբունքով, իսկ արդեն 1944 թ.-ի մարտի 16-ին լեգիոնն առաջին մարտի մեջ է մտել խորհրդային բանակի դեմ:
Pravda.ru-ի փոխանցմամբ` լատվիական ոստիկանությունը ձերբակալել է երթի երեք մասնակցիմ, որոնցից մեկը խոչընդոտել է իրավապահների աշխատանքը, իսկ մյուս երկուսն օգտագործել են նացիստական ու խորհրդային խորհրդանիշեր:
Երթի մասնակիցները ծաղիկներ են դրել Ազատության արձանի մոտ, իսկ նրանցից քիչ հեռու ակցիա են անցկացրել հակաֆաշիստները: Նրանք փայտե պարիսպ են կանգնեցրել, որը խորհրդանշել է համակենտրոնացման ճամբարների պարիսպը, որի վրա փակցված են եղել նացիստների հանցագործությունների մասին վկայող լուսանկարներ:









