Ռուսների համար լյուքս դասի ամենահեղինակավոր ապրանքը ալկոհոլն է. «Վեդոմոստի»
Շքեղության իրերի ռուսական շուկայի մոտ 45%-ը բաժին է ընկնում ալկոհոլային խմիչքներին, 36% -ը` հագուստին, իսկ ժամացույցների, զարդերի և էլեկտրոնային սարքերի բաժնեմասը շուկայում ընդամենը 3% է, գրում է «Վեդոմոստի»-ն` վկայակոչելով McKinsey խորհրդատվական կենտրոնի տվյալները:
Կենտրոնը, որպես օրինակ, նշում է, որ Հնդկաստանում ժամացույցների, զարդերի և էլեկտրոնային սարքերի բաժնեմասը կազմում է 76 %, Չինաստանում` 51%, Բրազիլիայում`17%:
Թերթը գրում է, որ պատճառներից մեկը շքեղության իրերի բարձր գներն են, որոնք եվրոպական գներից բարձր են միջինը 15–30%-ով: Այդ իսկ պատճառով բնակչության մեծամասնությունը նախընտրում է գնումներ կատարել արտերկրում:
Խորհրդատվական կենտրոնի տվյալներով` լյուքս դասի ապրանքների ռուսական շուկան 2011թ.-ին, 2010-ի համեմատ, աճել է 17%-ով` 5.3 մլրդ դոլարով: Վերջին վեց տարիներին աճի միջին տարեկան տեմպերը կազմում են 13 %:









