Լյովա Խաչատրյանը մեծամասնականով առաջադրվել է 12-րդ ընտրատարածքում

18:23 • 16.03.12

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության» անդամ, ծնունդով ապարանցի Լյովա Խաչատրյանը երեկ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու՝ Երևանի Շենգավիթ համայնքի մի մասն ընդգրկող 12-րդ ընտրատարածքում:

«Ես քաղաքի տղա եմ, ինձ բոլորն են ճանաչում այդտեղ, ես երիտասարդների հետ էլ կծանոթանամ, նրանց կներկայացնեմ իմ աշխատանքը և նրանք էլ հուսով եմ կվստահեն ինձ։ Ես Ապարանում էլ երիտասարդների շատ մեծ թիմ եմ ունեցել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Լյովա խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ինքը Շենգավիթի 12–րդ ընտրատարածքում եմ առաջադրվել, որովհետև ծնվել, մեծացել, և դպրոց է գնացել 3-րդ մասում։

Հարցին թե ինչու չի առաջադրվում կրկին Ապարանում, Լյովա Խաչատրյանն պատասխանեց, որ արդեն այնտեղի բոլոր խնդիրներին ծանոթ է և արդեն ուզում է մեծացնել իր աշխատանքային գործունեությունը:

Նշենք, որ այս ընտրատարածքից պատգամավոր է ընտրված «ԲՀԿ» անդամ Վերսանդիկ Հակոբյանը, ով, ըստ Լյովա Խաչատրյանի, հնարավոր է և չառաջադրվի:

Tert.am-ը փորձեց Լյովա Խաչատրյանից հետաքրքվել իր և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարաբերությունների մասին, որին ի պատասխան Լյովա Խաչատրյանն ասաց, որ իրենց հարաբերությունները միշտ լավ են եղել:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների վերջին շրջանում Լյովա Խաչատրյանն ու Աղվան հովսեփյանը լարված հարաբերություններ ունեն, և ՀՀ գլխավոր դատախազը Ապարանում այս ընտրությունների ժամանակ սատարելու է «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրենՎրեժ Մարկոսյաին: